Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Սպառողին

Հարգելի՛ սպառող

Ոչ պարենային ապրանքների անվտանգության հետ կապված խնդիրների առնչությամբ Դուք կարող եք դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին կամ դատարան։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լիազորված չէ զբաղվել ապրանքների հետ վերադարձի խնդիրներով, հարցը կարգավորվում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքով։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ․

  • Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման,
  • Չափումների միասնականության ապահովման,
  • Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման,
  • Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում' մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման,
  • Արտադրական կանեփի,
  • և զբոսաշրջության բնագավառներում:

Այսինքն՝ մեզ կարող եք դիմել ապրանքի որակի հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են՝ սերտիֆիկատի, հայտարարագրի, մակնշման բացակայությունը, չափագիտական խախտումների՝ այն է, երբ ապրանքը թերկշռվում է կամ թերլիցքավորվում եւ այլն։

Մեր թեժ գծի ծառայությունը աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր' ժամը 09:00-ից 18:00-ն: Դուք կարող եք Ձեր հարցադրումները, դիմում-բողոքներն ու առաջարկություններն ուղղել Տեսչական մարմնի աշխատակազմին՝ զանգահարելով նշված +374 60 680 242 հեռախոսահամարով, կամ ուղարկելով էլեկտրոնային դիմում, կամ այցելելով Կոմիտաս 49/2: 

 

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներքին և արտաքին ազդարարման համար պատասխանատու անձ. ՀՐԱՄԱՆ

Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ Մադոնա Քերոբյան

Email: madona.kerobyan@msib.gov.am

Հեռ.: (+374 060) 68 02 13

Ներքին։ 214