Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Իրազեկում

Իրազեկում՝ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ

օգոստոս 27, 2025

Ուժի մեջ են մտել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք սահմանում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակի վերահսկման և առուվաճառքի նոր կանոններ։

Կարևոր փոփոխություններ՝

- Օրենքի 2-րդ հոդվածում կատարվել է ձևակերպման փոփոխություն, որի համաձայն՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա պարտադիր է ոչ միայն հարգադրոշմը, այլև անվանանիշը և տարբերանիշը։

- Թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն այն պարագայում, եթե իրերը ունեն հարգադրոշմ, անվանանիշ և տարբերանիշ, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրերի։

- Եթե պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը, անվանանիշը կամ տարբերանիշը չեն համապատասխանում օրենքի պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը՝ իր հաշվին։

Այս փոփոխությունների նպատակն է բարձրացնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակի վերահսկողությունը, ապահովել թափանցիկություն և պաշտպանել սպառողների իրավունքները։