Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի հերթական նիստը

նոյեմբեր 29, 2024

2024 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, 2025 թվականի գործունեության տարեկան և 2025 թվականի որակի ապահովման վարչության տարեկան գործունեության ծրագրերը։

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցեց և տեղեկատվություն ներկայացրեց Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

Կառավարման խորհուրդը հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին, որոնք հաստատվեցին միաձայն քվեարկությամբ։