Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Կասեցվել է «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք

մայիս 13, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան 34/6 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։
 
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
 
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
 
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։