Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Կասեցվել է «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի շահագործումը․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր

մայիս 08, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի, ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։
 
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։
 
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
 
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։