keyboard_arrow_left
Նորություններ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ» ԱՁ-ում բացահայտվել են խախտումներ
նոյեմբեր 03, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍԻՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ» Ա/Ձ-ում (Հասցե՝ ք․ Երևան, Խանջյան 41) իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։
Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ՝
▪️ երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքը,
▪️ թեթև արդյունաբերության արտադրանքը,
իրացվել և իրացվում են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի։
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։