Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

հոկտեմբեր 02, 2026

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա 41/73) իրականացվել են վերահսկողական գործողություններ։

Վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ն ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»  ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։

Մասնավորապես տնտեսավարողը ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացրել է բաց եղանակով՝ խախտելով Օրենքով սահմանված պահանջները։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ 

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել է  կարգադրագիր հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով։