Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՅՈՒՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքը

ապրիլ 22, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՅՈՒՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՍԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Լևիկ Հարությունյան 14)։
 
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
 
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և վերացնել խախտումները։
 
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։