Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

մարտ 12, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՇԱՀԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 1 փող, 1 ա)։
 
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
 
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։