keyboard_arrow_left
Նորություններ
Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանների ցանցում․ կապարակնքվել է 10 լցակայան
սեպտեմբեր 01, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։
Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
- դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են.
- չափանոթները,
- արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։
Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 9 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ։