keyboard_arrow_left
Կասեցում
«ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
նոյեմբեր 11, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։
Կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։