Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար - 69-27.2-Մ6-1

հունիս 10, 2026

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝  Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության մասնագետի (պաշտոնի ծածկագիրը' 69-27.2-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության մասնագետի (պաշտոնի ծածկագիրը' 69-27.2-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց'  https://cso.gov.am/rating-interview-competitions/16556/view հղումով' քսանչորսժամյա ռեժիմով, կցելով  անհրաժեշտ փաստաթղթերը ՝

 

  • անձնագիր կամ  նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
  • կրթությունը հավաստող փաստաթուղթ.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ


«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենք

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշում,

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

Հիմնական աշխատավարձը 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2026 թվականի հունիսի 12-ը:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում: