Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար - 69-27.6-Մ7-1

մայիս 26, 2026

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի մասնագետի (ծածկագիրը' 69-27.6-Մ7-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց'  https://cso.gov.am/rating-interview-competitions/16556/view հղումով' քսանչորսժամյա ռեժիմով, կցելով  անհրաժեշտ փաստաթղթերը ՝

  • անձնագիր կամ  նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
  • կրթությունը հավաստող փաստաթուղթ.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի հունիսի 10-ին' ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշում,

«Զանգվածային լրատվության մասին» օրենք

«Տեղեկատվության ազատության մասին» օրենք

Հիմնական աշխատավարձը 120 640 (մեկ հարյուր քսան հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2026 թվականի  մայիսի  29-ը:

 

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am , հեռ. 010515670