Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

«Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք

հուլիս 15, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու կողմից դիմում-բողոքի հիման վրա, Երևան քաղաքի, Շենգավիթ թաղամասի, Բագրատունյաց 1/6 հասցեում գործող հեղուկ գազի վաճառքով զբաղվող «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։
 
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակի շահագործումը։
 
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
 
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։