keyboard_arrow_left
Նորություններ
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
հուլիս 03, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Մանուշյան 4/4)։
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 𝟐 𝟐𝟑𝟗 𝟐𝟎𝟗 (Երկու միլիոն երկու հարյուր երեսունինը հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։