Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

փետրվար 10, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3)։
 
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 118 839 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
 
Բացի այդ, արձանագրվել է նաև, որ լցակայանում բացակայել է օրենքով սահմանված կարգով նախատեսված արագ արձագանքման QR կոդը։ Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասի՝ QR կոդ չունենալը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 45-րդ մասի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
 
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։