Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Կասեցվել է «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գործունեությունը

դեկտեմբեր 09, 2025
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։
 
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել։
 
Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։
 
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։