Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

օգոստոս 14, 2026

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։

Մասնավորապես՝ սպառողին 10 լիտր վառելիք տրամադրելու դեպքում փաստացի տրամադրվել է 8․430 լիտր՝ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում։

Վերահսկողական գործողությունների արդյունքում հաստատվել է նաև տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը։

Հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։