keyboard_arrow_left
Նորություններ
Հերթական խախտումը «ԴԱՎՈ ՕԻԼ»-ում. կասեցվեց գազալցակայանի գործունեությունը
հունիս 26, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):
Տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
թերլիցքավորում,
չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,
կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,
արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։
Վերջին ստուգմամբ հաստատվել է, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով` թերլիցքավորմամբ։
Արդյունքում կասեցվել է գազալցակայանի գործունեությունը։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկին հորդորում է սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց։