Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

«ՅՈՒՆԻ ԳԱԶ» ՓԲԸ-ին պատկանող գազալցակայանում փակցվել է «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

ապրիլ 17, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՅՈՒՆԻ ԳԱԶ» ՓԲԸ - ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ, 1-ին փողոց)։
 
Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 318 765 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
 
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։