Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք
հոկտեմբեր 02, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Կոմիտասի պողոտա 41/73) իրականացվել են վերահսկողական գործողություններ։
Վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «ՍՄՈՔ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ն ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջի խախտմամբ։
Մասնավորապես տնտեսավարողը ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացրել է բաց եղանակով՝ խախտելով Օրենքով սահմանված պահանջները։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել է կարգադրագիր հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով։