Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

«Ռ-Լ-Ն-Դ էներջի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» պաստառ

օգոստոս 12, 2025
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ռ-Լ-Ն-Դ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Տավուշի մարզ, ք․ Իջևան, Վասիլյան 60)":

Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 𝟏․𝟕𝟏𝟖․𝟗𝟖𝟐 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։