Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

«ՍԱՐԳԻՍ ՍԻԱՆՈՍՅԱՆ ՕՆԻԿԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք

մարտ 05, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՍԱՐԳԻՍ ՍԻԱՆՈՍՅԱՆ ՕՆԻԿԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ (հասցե՝ Արարատի մարզ, Մարմարաշեն, Երևան-Արտաշատ խճուղի 37/1 )։
 
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
 
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։