Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

ապրիլ 14, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Երևանյան խճուղի 185/1)։
 
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
 
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
 
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։