Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Նորություններ

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ԱՐՏԲԵՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

հունվար 16, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՐՏԲԵՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, թիվ 1) հայտնաբերվել են խախտումներ։
 
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
 
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։