Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Իրազեկում

«Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ

օգոստոս 30, 2025
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ  Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող Villeroy & Boch Armenia խանութ-սրահի կողմից վաճառքի հանվել և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Խոսքը վերաբերում է 
«Քաղցած արջի պես»,
«Ուրախ արջի պես»,
«Մռնչա առյուծի պես»,
«Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։
 
Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։
 
Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով։
 
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։