Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար - 69-27.4-Մ2-2
օգոստոս 24, 2026
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարում է արտաքին մրցույթ՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության գլխավոր իրավաբանի (պաշտոնի անձնագիր 69-27.4-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության գլխավոր իրավաբանի (պաշտոնի անձնագիր 69-27.4-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267072 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
Մասնագիտական գիտելիքներ
Մասնագիտական գիտելիքներ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27)
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Շուկայի վերահսկողության տեսչական մարմին)
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ (հոդվածներ՝ 1-10)
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (հոդվածներ 77-79, 86-92, 127-150)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք» ՀՀ օրենք (հոդվածներ՝ 2-7, 14-17, 21-23, 26, 37, 42,43)
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ (Հոդվածներ՝ 10-14, 23-34, 282,283)
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ 19,20,53,71,88)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Վարչական դատավարության օրենսգիրք
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
Կոմպետենցիաները տես պաշտոնի անձնագրում:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am , հեռ. 010515670