keyboard_arrow_left
Նորություններ
Կասեցվել է «Ա․ Ա․ ԳԵՂԱՄՅԱՆ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի գործունեությունը
հոկտեմբեր 06, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոմոբիլային բենզինի վաճառքով զբաղվող «Ա․ Ա․ ԳԵՂԱՄՅԱՆ » Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ․ Արմաշ, Տիգրանաձորի 2) բացահայտվել են խախտումներ։
Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։