keyboard_arrow_left
Նորություններ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
հոկտեմբեր 11, 2026
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ:
Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝
- ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,
- կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։
Արձանագրված խախտումների հիմքով Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։