keyboard_arrow_left
Նորություններ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ի խանութներում բացահայտվել են խախտումներ
հոկտեմբեր 16, 2026
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող խանութներում (հասցեներ՝ ք. Երևան, Մարգարյան 23/6 և Անդրանիկի 148/2)։
Պարզվել է, որ․
- տեղական շուկայից ձեռք բերված ապրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի և հայերեն մակնշման,
- «LEX BLUE SLIMS» և «LEX BLUE SUPERSLIMS» տեսակի ծխախոտային արտադրանքն իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։