«ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ն կենթարկվի վարչական պատասխանատվության
հոկտեմբեր 19, 2026
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ում վերահսկողական միջոցառումներ։
Արձանագրվել է, որ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանում ընկերության կողմից ներմուծված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա
- երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների,
- խաղալիքների,
- թեթև արդյունաբերության արտադրանքների,
- փաթեթվածքի,
- օծանելիքակոսմետիկական արտադրանքների,
- կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների,
- և լվացող և մաքրող միջոցների որոշ խմբաքանակներ իրացվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության։
Հայտնաբերված խախտումների հիման վրա Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր, իսկ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։