Հայաստանի Հանրապետության զինանշան
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Կասեցվել է «ՏՈՐՆԱԴՈ» ՍՊԸ-ին պատկանող շարժական լցակայանի գործունեությունը

հոկտեմբեր 20, 2026

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՏՈՐՆԱԴՈ» ՍՊԸ-ին պատկանող շարժական լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Մամիկոնյանց 44/3) հայտնաբերվել են խախտումներ։ 

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքի շարժական բաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։